Հայաստանի փողի բազան սեպտեմբերին նվազել է 1.7%-ով և կազմել 718.8 մլրդ դրամ

03.11.2014 15:39
Հայաստանի փողի բազան սեպտեմբերին նվազել է 1.7%-ով և կազմել 718.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2014 թ.-ի սեպտեմբերին, այս տարվա օգոստոսի համեմատ, նվազել է 1.7 տոկոսով և կազմել է մոտ 718.8 մլրդ դրամ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ՀՀ ԿԲ-ի նախնական տվյալների վրա, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկը սեպտեմբերի վերջին կազմել է մոտ 416.6 մլրդ դրամ՝ օգոստոսին գրանցված մոտ 422.3 մլրդ դրամի համեմատ:

Պարտադիր պահուստների մեծությունը դրամով կազմել է մոտ 177.1  մլրդ դրամ՝ օգոստոսի վերջին գրանցված ավելի քան 166 մլրդ դրամի փոխարեն, պարտադիր պահուստներն արտարժույթով կազմել են 121 մլրդ դրամ՝ օգոստոսի  վերջին գրանցված 138,2 միլիարդ դրամի փոխարեն:

Զուտ միջազգային պահուստները (փոխարկելի արտարժույթով, առանց սեփականաշնորհման միջոցների) 2014 թ.-ի սեպտեմբերի վերջին կազմել են ավելի քան 453.9 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ ավելանալով 4.4 տոկոսով:

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է մոտ 264,9 միլիարդ դրամ՝ օգոստոսի վերջի 256.3 մլրդ. դրամի փոխարեն: (1 դոլարը 411,26 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև