Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ ՊԳ պարտատոմսեր է տեղաբաշխել

03.11.2014 19:59
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ ՊԳ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ ՊԳ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական)  կարճաժամկետ AMGT5202B157 թողարկման պարտատոմսեր։

Տեղաբաշխման պահանջարկը՝ 1 մլրդ 120 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ։

Աճուրդին մասնակցել է 3 գործակալ և գանձապետական պահառուն: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.2875 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.3077 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 465 686 031 դրամ: ($1 – 411,21 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև