Դոլարն ու եվրոն ամրացել են Մոսկվայի բորսայում առուվաճառքի ընթացքում

04.11.2014 11:16
Դոլարն ու եվրոն ամրացել են Մոսկվայի բորսայում առուվաճառքի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի ժամանակով ժամը 19։50–ին դոլարի արժեքը կազմում էր 43.5700 ռուբլի/դոլար, եվրոյի կուրսն աճել է մինչև 54.2865 ռուբլի/եվրո։ Երկարժութային զամբյուղն ավելացրել է 44 կոպեկով և Մոսկվայի ժամանակով 20։00–ին կազմել է 48,3924 ռուբլի։

Մոսկվայի բորսայում առուվաճառքը երկուշաբթի` հոկտեմբերի 3–ին, մեկնարկել է ռուբլու արժեզրկումով։

Առավոտյան առուվաճառքներում դոլարի առավելագույն արժեքը կազմում էր 43.59, եվրոն ցույց էր տալիս 54.44 նիշ։ Երկարժութային զամբյուղը հասնում էր 48.51 ռուբլու մակարդակի` մոտենալով երկարժութային միջանցքի սահմաններին։ Օրվա ընթացքում ռուբլին մի փոքր ամրացավ։ Սակայն օրվա երկրորդ կեսին դոլարը և եվրոն կրկին սլացան վեր։

Ռուսաստանի բանկի սահմանած` դոլարի պաշտոնական փոխարժեքը տոնական օրերին կազմում է 41,9627 ռուբլի/դոլար, եվրոն` 52,7219 ռուբլի/դոլար։ Այսպիսով, դոլարը Մոսկվայի բորսայում սակարկվում է պաշտոնական գործող փոխարժեքից 1.6 ռուբլով բարձր ցուցանիշում, եվրոն` 1.5 ռուբլով բարձր, հաղորդում է РБК–ն։

Հինգշաբթի` հոկտեմբերի 30–ին, դոլարի և եվրոյի փոխարժեքները Մոսկվայի բորսայում կտրուկ նվազել են։

Դոլարը կազմել է 41,73 ռուբլի/դոլար, ինչը 1.47 ռուբլով պակաս է հոկտեմբերի 29–ի առուվաճառքի փակման նիշից։ Եվրոյի փոխարժեքն իջել է մինչև 52.65, դա նախորդ առևտրային նստաշրջանի փակման մակարդակից ցածր էր 1.98 ռուբլով։

Սակայն հաջորդ օրն աճը վերսկսվել է, իսկ Ռուսաստանի բանկը հայտարարել է, որ դեպի բարձրացրել է երկարժութային զամբյուղի լողացող միջանցքի վերին և ստորին սահմանները (0,55 դոլար և 0,45 եվրո) ևս 35 կոպեկով` մինչև 39,55–48,55 ռուբլի։

Դա դարձել է հոկտեմբերի սկզբից սահմանների արդեն 18–րդ ամենամեծ բարձրացումը` 40 կոպեկով միջանցքի սահմանները տեղաշարժվել են միայն հոկտեմբերի 23–ին և 29–ին։ Ընդհանուր առմամբ, արժութային միջանցքի սահմանները հոկտեմբերի սկզբից բարձրացել են 4.15 ռուբլով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև