Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 140 մլն եվրո կհատկացնի մինչև 2017 թվականը

04.11.2014 13:55
Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 140 մլն եվրո կհատկացնի մինչև 2017 թվականը

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը ծրագրում է Հայաստանին մինչև 2017 թվականը ավելի քան 140 միլիոն եվրո տրամադրել «Արևելյան գործընկերության» շրջանակում տարբեր ծրագրերի, այդ թվում` պետական հատվածին, փոքր բիզնեսին և գյուղատնտեսությանը վերաբերող ծրագրերի համար, ասվում է ԵՀ հաղորդագրությունում։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է Եվրամիության կապերի զարգացմանը նրան մոտակա հետխորհրդային վեց պետությունների` Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մոլդովան և Վրաստանը ու ծանր ներքաղաքական դիմակայությունից հետո Ուկրաինան ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել։ Բելառուսը և Հայաստանը, Ռուսաստանի և Ղազախստանի հետ միասին, ստեղծում են Եվրասիական տնտեսական միություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկուշաբթի ԵՀ–ն և Հայաստանն Օժանդակության միասնական մեխանիզմի (Single Support Framework) ստեղծման համար փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է երկրին 2014-2017 թվականներին 140-170 միլիոն եվրո հատկացնել։ Այդ միջոցները հիմնականում կուղղվեն բարեփոխումների օժանդակությանը, այդ թվում, պետական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնավոր հատվածի և արդարադատության ոլորտների։

2014 թվականի ավարտին Եվրահանձնաժողովը Հայաստանին կտրամադրի 19 մլն եվրո` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու և մարդու իրավունքները պաշտպանելու համար:

Օգնության այդ ծրագրից բացի, ԵՀ–ն մտադիր է Հայաստանին 25 միլիոն եվրո հատկացնել գյուղական շրջանների և գյուղատնտեսության զարգացման համար, ասվում է հաղորդման մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև