Հայաստանի ընդհանուր պետական պարտքը սեպտեմբերին նվազել է 0.9%–ով և 4,449 մլրդ դոլար կազմել

04.11.2014 16:49
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը սեպտեմբերին նվազել է 0.9%–ով և 4,449 մլրդ դոլար կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 4 449,6 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 0,9 տոկոսով կամ 43,9 մլն դոլարով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալների համաձայն, հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազել է 1,88 տոկոսով կամ 71,6 մլն դոլարով՝ սեպտեմբերի վերջին կազմելով 3 723,5 մլն դոլար:

Արտաքին պարտքի մոտ 3 360,7 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, որի պարտքը նվազել է 12,4 մլն դոլարով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետպարտքի կառուցվածքում մոտ 451,57 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի ԿԲ–ին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 10,4 մլն դոլարով։

Հայաստանի ներքին պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է 726,1 մլն դոլար` ավելանալով 27,7 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 682 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին։ Արտարժութային պետական պարտատոմսերը կազմել են 35,8 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 6 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2.3 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև