Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ուշադիր լինել ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս

04.11.2014 17:58
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ուշադիր լինել ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս հարկավոր է հնարավորին չափ ուշադիր լինել, ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի փաստաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանը:

«Ձեր տրանսպորտային միջոցի ապահովագրումը ձևակերպելիս ուշադիր եղեք, թե ինչ փաստաթղթեր են ձեզ տրամադրում, ուշադրություն դարձրեք 32 նիշ ունեցող կոդին, ինչը վկայում է, որ ապահովագրությունը գրանցվել է համակարգում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աղախանյանը:

Բյուրոյի տվյալներով՝ 2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 447 910 տրանսպորտային միջոց, որը 1 589-ով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից:

Աղախանյանը կոչ արեց վարորդներին զգոն լինել ապահովագրական գործակալների նկատմամբ և ցանկացած կասկածի դեպքում ստուգել նրանց փաստաթղթերը կամ կապ հաստատել անմիջապես ապահովագրական գործակալության հետ: Նա նաև հորդորեց ճիշտ լրացնել «Օգտագործման նպատակ» սյունակը, օրինակ՝ եթե վարորդն օգտագործում է մեքենան որպես տաքսի՝ ՃՏՊ-ի դեպքում խնդիրներից խուսափելու համար:

«Ապահովագրության ժամկետը հաշվարկվում է րոպեներով, այդ պատճառով եթե պայմանագիրը ժամկետանց է ընդամենը մեկ րոպեով, ապա ապահովագրական ընկերությունը ոչ մի պարտավորություն չունի հաճախորդի նկատմամբ», - ասաց Աղախանյանը՝ կարևորելով ապահովագրական պոլիսի ժամանակին ձևակերպումը:

Նա նաև կոչ արեց վարորդներին ուշադիր լինել տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը, ինչպես նաև վերահաշվառման և հաշվառումից հանելու ժամկետները ձևակերպելիս՝ պարզաբանելով, որ վթարի դեպքում նյութական պարտավորության է ենթարկվում, առաջին հերթին, ավտոմեքենայի իրավաբանական սեփականատերը:

«Վթարի դեպքում, անկախ հանգամանքներից, առաջին հերթին պետք է զանգել ապահովագրական ընկերություն», - նշեց Աղախանյանը:

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին ԱՊՊԱ-ի գծով վճարել են մոտ 7 184,8 մլն դրամի  37,111 փոխհատուցում, ինչը 5,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Բյուրոյի տվյալների համաձայն՝ փոխհատուցման վճարման հայտերի թիվը հունվար-սեպտեմբերին գերազանցել է 36 863-ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 2000: Բացի այդ, վճարման գործընթացում է գտնվում 99 571 հազար դրամի փոխհատուցում:

Միաժամանակ ապահովագրավճարների ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 13,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,9 տոկոսով:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրական ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011թ.-ի հունվարի 1-ից: Հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը ($1 –ը` 412,25 դրամ): -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև