Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը սեպտեմբերին կրճատվել է 0,1 տոկոսով՝ հասնելով 1,63 տրիլիոն դրամի

05.11.2014 12:50
Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը սեպտեմբերին կրճատվել է 0,1 տոկոսով՝ հասնելով 1,63 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2014 թ.-ի սեպտեմբերի վերջին կազմել է մոտ 1 629,2 մլրդ դրամ՝ ամսվա ընթացքում կրճատվելով 0,1 տոկոսով: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ-ից:

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ ռեզիդենտների ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 229,5 մլրդ դրամ՝ ավելանալով 0,04 տոկոսով: Միաժամանակ ռեզիդենտներից ստացված դրամային ավանդները կազմել են 508,7 մլրդ դրամ (4 տոկոսի աճ), իսկ արտարժույթով ավանդները՝ 720,8 մլրդ դրամ (2,6 տոկոսի անկում):

Ռեզիդենտների ցպահանջ ավանդները սեպտեմբերի վերջին կազմել են մոտ 371,7 մլրդ դրամ (2,9 տոկոս աճ), որից դրամային ավանդները կազմել են 203,6 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 168,1 մլրդ դրամ։
Միաժամանակ ռեզիդենտների ժամկետային ավանդները 2014 թ.–ի սեպտեմբերին կազմել են 857,8 մլրդ դրամ, որից դրամային ավանդները` մոտ 305,1 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 552,7 մլրդ դրամ։

2014 թ.–ի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1-ը` 412,25 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև