Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 6-ին նվազել է 0.08%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 414.5 դրամ

06.11.2014 17:46
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 6-ին նվազել է 0.08%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 414.5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 6-ին իրականացված գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0.08 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 414,5 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալներով` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է մոտ 1.65 մլն դոլարի (մոտ 683.9 մլմ դրամ) 14 գործարք: Միաժամանակ, նոյեմբերի 5–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Նոյեմբերի 6–ին մեկ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 413,94 դրամ, 1 դոլարինը` 517,76 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև