ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանսիայի Բանկում կազմակերպվող գիտաժողովին

06.11.2014 18:56
ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանսիայի Բանկում կազմակերպվող գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է կենտրոնական բանկերի գործունեության վերաբերյալ Ֆրանսիայի բանկում կազմակերպվող «Կենտրոնական բանկերի կառավարում. զարգացման ուղիներ» թեմայով գիտաժողովին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ գիտաժողովին մասնակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են դրամավարկային քաղաքականության իրականացման, ֆինանսական համակարգի ադապտացման, միջազգային ֆինանսական հոսքերի, մակրոտնտեսական քաղաքականության զարգացման վերաբերյալ հարցեր:

Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև