Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը սեպտեմբերին նվազել են 0.83%–ով` մինչև 27.7 մլրդ դրամ

07.11.2014 14:26
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը սեպտեմբերին նվազել են 0.83%–ով` մինչև 27.7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014թ.–ի սեպտեմբերին, նախորդ ամսվա  համեմատ, նվազել են 0.83 տոկոսով՝ կազմելով 27.69 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,46 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 84.3 տոկոսը կամ շուրջ 23.35 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 120.79 մլրդ դրամ՝ ավելանալով 4.3 տոկոսով, դրանցից 42.8 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կազմել է 1 747,5 միլիարդ դրամ՝ մեկ ամսում ավելանալով 0.5 տոկոսով։ Միաժամանակ, 1 081,4 մլն դրամի վարկային ներդրումները բաժին են ընկնում արտարժութային վարկերին։

2014 թվականի սեպտեմբերի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 896 մլրդ դրամ։ (1 դոլարը` 413,94 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև