Անելիք Բանկի քարտապանները կարող են դրամական փոխանցումներ ստանալ առանց Բանկ այցելելու

07.11.2014 19:53
Անելիք Բանկի քարտապանները կարող են դրամական փոխանցումներ ստանալ առանց Բանկ այցելելու

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ Անելիք Բանկի բոլոր քարտապանները կարող են առանց Բանկ այցելելու դրամական փոխանցումներ ստանալ անմիջապես իրենց քարտային հաշվին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը

Տվյալ ծառայությունից օգտվելու համար հաճախորդի հետ պարզապես կկնքվի համապատասխան պայմանագիր և նրան կտրամադրվի հատուկ գաղտնաբառ: Կատարելով ընդամենը մեկ հեռախոսազանգ 010 59 33 33 հեռախոսահամարով և Անելիք Բանկի աշխատակցին հայտնելով անհրաժեշտ տվյալները՝ գաղտնաբառը, անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև փոխանցման կոդը, նա արդեն կարող է իր քարտային հաշվին ստանալ փոխանցվող գումարը:

«Տվյալ ծառայությունից կարող են օգտվել բոլոր մեր քարտապանները, որոնք Բանկում գործող Anelik, MoneyGram, IntelExpress, Avers, Tandem և Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգերով կստանան գումար: Համոզված եմ, որ այս հիանալի հնարավորությունից ակտիվ կօգտվեն մեր բոլոր հաճախորդները` խնայելով իրենց ժամանակը և առանց Բանկ այցելելու, միայն մեկ հեռախոսազանգի միջոցով, կկարողանան ստանալ իրենց ուղարկվող գումարները»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և հավելել, որ Անելիք Բանկը շարունակում է կարևորել իր կողմից առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը հաճախորդների համար:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ:  Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց ($1- 413,94 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև