Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for November 10th, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 10-ին ավելացել է 0.01%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 414,75 դրամ

    Monday, November 10th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 10-ին իրականացված գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, ավելացել է 0.01%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 414,75 դրամ

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ավելացել է 0.35 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 414,95 դրամ

    Monday, November 10th, 2014

    Նոյեմբերի 10–ին Հայաստանի արժույթի շուկայում դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 7-ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0.35 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 414,95 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    ՌԴ ԿԲ–ն բարձրացրել է 2014 թվականի գնաճի կանխատեսումը

    Monday, November 10th, 2014

    ՌԴ ԿԲ–ն 2014 թվականի գնաճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 8,2-8,4%։Այս գնահատականը ներկայացվել է Կենտրոնական բանկի «2015 թվականի գումարավարկային քաղաքականության պետական միասնական հիմնական ուղղությունները և 2016, 2017 թվականների ժամանակահատվածը» նախագծի փոփոխված տարբերակում։

    Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 11,6 մլն դոլար է վաճառել

    Monday, November 10th, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկը նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 11,6 մլն դոլար է վաճառել մեկ դոլարի դիմաց 414,73 դրամ միջին կշռված փոխարժեքով, նշված է ԿԲ–ի կայքում։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով կատարված գործարքների ծավալը շուրջ 21,45 մլն դոլար է կազմել

    Monday, November 10th, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա նոյեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 21,45 մլն դոլար՝ հոկտեմբերի 27-31-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 12 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86,1 մլն դոլար

    Monday, November 10th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 86,1 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 412,22 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Չինաստանում գնաճի հոկտեմբերյան ցուցանիշը հինգ տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է գտնվում` 1,6%

    Monday, November 10th, 2014

    Չինաստանում սպառողական գների ցուցիչը` գնաճի հիմնական չափորոշիչը, հոկտեմբերին տարեկան կտրվածքով ավելացել է 1.6 տոկոսով։ Ինչպես հայտնում է Ֆրայմը, այս մասին նշված է ՉԺՀ պետական վիճակագրական վարչության` այսօր հրապարակած հաշվետվության մեջ։