Չինաստանում գնաճի հոկտեմբերյան ցուցանիշը հինգ տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է գտնվում` 1,6%

10.11.2014 11:26
Չինաստանում գնաճի հոկտեմբերյան ցուցանիշը հինգ տարվա ընթացքում ամենացածր մակարդակում է գտնվում` 1,6%

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չինաստանում սպառողական գների ցուցիչը` գնաճի հիմնական չափորոշիչը, հոկտեմբերին տարեկան կտրվածքով ավելացել է 1.6 տոկոսով։ Ինչպես հայտնում է Ֆրայմը, այս մասին նշված է ՉԺՀ պետական վիճակագրական վարչության` այսօր հրապարակած հաշվետվության մեջ։

Այս ցուցանիշը նույնն էր նաև սեպտեմբերին և ամենացածրն է 2010 թվականի հունվարից ի վեր, նշված է զեկույցում։

Ինչպես ընդգծում են վերլուծաբանները, սպառողական գների ցուցիչը 2014 թվականի առաջին տասը ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2.1 տոկոսով, ինչը զգալիորեն քիչ է նպատակային 3.5 տոկոս ցուցանիշից, որը սահմանել է երկրի կառավարությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև