Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for November 11th, 2014

    Թոսունյան. «Ներկրման փոխարինում» եզրույթը պետք է կիրառել նաև ֆինանսական ոլորտում

    Tuesday, November 11th, 2014

    Բանկային միությունը Կենտրոնական բանկին առաջարկում է ավելացնել վերաֆինանսավորման ծավալը և սկսել առանցքային տոկոսադրույքի նվազեցումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է Банки.ру–ն, հայտնել է ՌԲՄ նախագահ Գարեգին Թոսունյանը ԿԲ ղեկավարության և բանկիրների հանդիպման ժամանակ։

    Հայաստանի ԿԲ–ն 2015թ.–ին կպահպանի լողացող փոխարժեքի քաղաքականությունը. Ջավադյան

    Tuesday, November 11th, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկը 2015 թվականին կշարունակի դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը, երեքշաբթի խորհրդարանում անցկացված բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

    ԵԶԲ–ն Արդշինինվեստբանկին 10 մլն դոլար կտրամադրի ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման համար

    Tuesday, November 11th, 2014

    Եվրասիական զարգացման բանկը երեքշաբթի վարկային պայմանագիր ստորագրեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի հետ, որի համաձայն` բանկին հինգ տարով 10 մլն դոլար կտրամադրի Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսավորելու համար, հայտնում է ԵԶԲ մամուլի ծառայությունը։

    Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայէկոնոմբանկի դեպոզիտային վարկանիշը B1–ից մինչև B2, կանխատեսումը` կայուն

    Tuesday, November 11th, 2014

    Moody’s Investors Service միջազգային վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է Հայէկոնոմբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1–ից մինչև B2, ասվում է գերատեսչության կայքում։

    ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են կատարել քարտից քարտ 3 անվճար փոխանցում

    Tuesday, November 11th, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները մինչև 2015թ.–ի փետրվարի 28–ը կարող են կատարել 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa ցանկացած քարտից տեղական կամ արտասահմանյան ցանկացած բանկի Visa քարտին։

    Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

    Tuesday, November 11th, 2014

    2014թ.–ի նոյեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

    Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը

    Tuesday, November 11th, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը։

    Հայաստանի ՎԿ–ների վարկային ներդրումներն ու լիզինգային գործառնությունները III եռամսյակում աճել են 17%-ով և կազմել 186.2 մլրդ դրամ

    Tuesday, November 11th, 2014

    ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2014թ.–ի III եռամսյակում կազմել են ավելի քան 186.2 մլրդ դրամ՝ 2013թ.–ի III եռամսյակի համեմատ աճելով 17 %-ով: Սա են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպություններ» ամփոփագրի` 2014 թվականի երրորդ եռամսյակի տվյալները։

    Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 3,8%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14 166,38 դրամ

    Tuesday, November 11th, 2014

    Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 14 166,38 դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 3,8 տոկոսով կամ 570,71 դրամով։

    Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 9 ամսում ավելացել է 1,3 տոկոսով՝ հասնելով 1 530,5 մլրդ դրամի

    Tuesday, November 11th, 2014

    Հայկական բանկերում իրավաբանական, ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռնարկությունների համախառն դեպոզիտները 2014 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել են 1 530,5 մլրդ դրամ՝ տարեսկզբից ավելանալով 1,3 տոկոսով: