Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը III եռամսյակում 1,28% է կազմել

11.11.2014 13:26
Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը III եռամսյակում 1,28% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը (ROA)  2014թ.–ի երրորդ եռամսյակում 1,28% է կազմել՝ երկրորդ եռամսյակի վերջում գրանցված 1,22%-ի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ այս ցուցանիշով առաջատարների հնգյակը գլխավորում էր Ինեկոբանկը, որի ROA-ն 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 3,55 տոկոս՝ 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցված 3,32 տոկոսի համեմատ:

Այնուհետև Արմսվիսբանկն է`  3,23%-ով (երկրորդ եռամսյակի 3,35% դիմաց), Արարատբանկը՝ 2,98% (3,32% դիմաց), HSBC բանկ Հայաստանը՝ 2,97% (2,74% դիմաց), և Ամերիաբանկը` 2,04% (1,73% դիմաց)։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 7,76%՝ երկրորդ  եռամսյակի վերջում գրանցված 7,43%-ի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում այս ցուցանիշով առաջին տեղում է Ինեկոբանկը՝ 19,25 տոկոս՝ 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցված 18,03 տոկոսի դիմաց, Արարատբանկը՝ 17,41 տոկոս՝ 20,36 տոկոսի դիմաց, Ամերիաբանկը` 17,27 տոկոս՝ 14,72 տոկոսի դիմաց, HSBC բանկ Հայաստանը՝ 17,01 տոկոս՝ 15,95 տոկոսի դիմաց, Հայբիզնեսբանկը՝ 15,31 տոկոս՝ 15,93 տոկոսի դիմաց։

2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ:-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև