Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 9 ամսում ավելացել է 1,3 տոկոսով՝ հասնելով 1 530,5 մլրդ դրամի

11.11.2014 14:21
Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 9 ամսում ավելացել է 1,3 տոկոսով՝ հասնելով 1 530,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերում իրավաբանական, ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռնարկությունների համախառն դեպոզիտները 2014 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել են 1 530,5 մլրդ դրամ՝ տարեսկզբից ավելանալով 1,3 տոկոսով:

Ընդ որում` եռամսյակի ընթացքում բանկերի համախառն դեպոզիտները նվազել են 0,97 տոկոսով:

Ինչպես վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի բանկեր» երրորդ եռամսյակի ամփոփագրի տվյալները, համախառն դեպոզիտներով  առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը, HSBC Բանկ Հայաստանը, ՎՏԲ–Հայաստան բանկը և Յունիբանկը: Այդ բանկերին բաժին է ընկնում բոլոր ներդրումների 52%-ը։

2014 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով` դեպոզիտների մեծությամբ առաջատար է Ամերիաբանկը՝ 13,48 տոկոս մասնաբաժնով։ Այդ բանկի դեպոզիտների ծավալները կազմել են մոտ 206,3 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 21,4 տոկոսով:

Այնուհետև Արդշինինվեստբանկն է՝ 173,3 մլրդ դրամ դեպոզիտների ծավալով (11,33 տոկոս մասնաբաժին): Միաժամանակ տարեսկզբից բանկի դեպոզիտներն ավելացել են 20,44 տոկոսով:

Երրորդը HSBC Բանկ Հայաստանն է, որի դեպոզիտները կազմել են 158,1 մլրդ դրամ (10,33 տոկոս մասնաբաժին)՝ ավելանալով 0,05 տոկոսով:

ՎՏԲ-Հայաստան բանկի դեպոզիտները կազմել են 144 մլրդ դրամ (9,41 տոկոս մասնաբաժին)՝ ավելանալով 4,4 տոկոսով:

Առաջատարների հնգյակը եզրափակում է Յունիբանկը, որի դեպոզիտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 114,8 մլրդ դրամ (7,5 տոկոս մասնաբաժին)՝ նվազելով 5,7 տոկոսով:

2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ ($1 – 414,95 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև