Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 3,8%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14 166,38 դրամ

11.11.2014 15:01
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 3,8%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14 166,38  դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 14 166,38 դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 3,8 տոկոսով կամ 570,71 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 15 398,24 դրամ` նվազելով 3,8 տոկոսով կամ 620,34 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 191,86 դրամ (13,97 դրամի անկում), բացթողնման գին` 208,54 դրամ (15,19 դրամի անկում), պլատին` գնման գին` 14 875,85 դրամ (360,67 դրամի անկում), բացթողնման գինը` 16 169,4 դրամ (392,04 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 516,73 դրամ (67,11 դրամի անկում), բացթողնման գինը` 10 344,27 դրամ (72.95 դրամի անկում)։ ($1 –ը` 414,95 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև