Հայաստանի ՎԿ–ների վարկային ներդրումներն ու լիզինգային գործառնությունները III եռամսյակում աճել են 17%-ով և կազմել 186.2 մլրդ դրամ

11.11.2014 17:01
Հայաստանի ՎԿ–ների վարկային ներդրումներն ու լիզինգային գործառնությունները III եռամսյակում աճել են 17%-ով և կազմել 186.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2014թ.–ի III եռամսյակում կազմել են ավելի քան 186.2 մլրդ դրամ՝ 2013թ.–ի III եռամսյակի համեմատ աճելով 17 %-ով: Սա են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպություններ» ամփոփագրի` 2014 թվականի երրորդ եռամսյակի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ երրորդ եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Ազգային hիփոթեքային ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ–ների բոլոր վարկային ներդրումների մոտ 14.13 %-ը: Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ` լիզինգային գործառնությունները, կազմել են մոտ 26.3  մլրդ դրամ՝ 2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճելով 16.4%-ով:

Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև Ֆինքան` շուրջ 23.5 մլրդ դրամով, աճը՝ 19.2% (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 12.65 %), Արեգակը՝ ավելի քան 14.7 մլրդ դրամով, աճը՝ շուրջ 10% (7,92%), Նորվիկը` ավելի քան 14.7 մլրդ դրամ, անկումը՝  22.1% (7.9%) և «Ֆաստ Կրեդիտը»` ավելի քան 11 մլրդ դրամով, աճը՝ մոտ 4 անգամ (5.93%):

2014թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն (1 դոլարը`  414,95 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև