ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են կատարել քարտից քարտ 3 անվճար փոխանցում

11.11.2014 18:16
ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կարող են կատարել քարտից քարտ 3 անվճար փոխանցում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները մինչև 2015թ.–ի փետրվարի 28–ը կարող են կատարել 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa ցանկացած քարտից տեղական կամ արտասահմանյան ցանկացած բանկի Visa քարտին։

Անվճար փոխանցումները կարելի է կատարել բանկի 150 բանկոմատների միջոցով։
Փոխանցումներն իրականցվում են շուրջօրյա, իսկ գումարը հասցեատիրոջ համար հասանելի է դառնում հաշված վայրկյաններ անց:

«Դա նշանակում է, որ հաճախորդը կարող է չսահմանափակվել բանկի աշխատանքային: Նա կարող է կատարել փոխանցումներ բանկի ոչ աշխատանքային օրերին ու ժամերին բանկոմատային ցանցի միջոցով: Visa տեղական քարտերի փոխանցումները հասանելի են միայն դրամով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտից փոխանցումներ կարելի է կատարել 3 ուղղություններով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերին տեղական բանկերի Visa քարտերին, ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկերի կողմից թողարկված Visa քարտերին ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով։

Փոխանցում կատարելու գործընթացը բավականին հասարակ է, իսկ ակցիայի ընթացքում կատարված առաջին 3 փոխանցումների համար ուղարկողի Visa քարտից պահված միջնորդավճարը բանկը կվերադարձնի ակցիայի ավարտից հետո: Իսկ փոխանցման ստանդարտ միջնորդավճարը (ակցիայի գործելու ժամանակահատվածում) կազմում է 0.2%-1.5%` կախված քարտի տեսակից: Փոխանցումներ կարելի է կատարել նաև Հայաստանի այլ, ԱՊՀ և Վրաստանի բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին:

Քարտից քարտ փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բանկոմատի մենյուից ընտրել ստորև նշված տարբերակներից որևէ մեկը`«Transfers to CIS and banks of RA» («Փոխանցում ՀՀ և ԱՊՀ բանկեր») կամ «Transfers to VTB cards» («Փոխանցում ՎՏԲ քարտերին»)։ Այնուհետև մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել արժույթը, մուտքագրել փոխանցվող գումարը, հաստատել գործարքը:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ:

2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 306,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 1,38 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 260,8 մլրդ դրամ (1,58 տոկոսի անկում), ընդհանուր կապիտալը՝ 45,6 մլրդ դրամ (22,44 տոկոսի աճ), վարկային ներդրումները՝ 224,3 մլրդ դրամ (2,53 տոկոսի աճ): Բանկի շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 870,8 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 78,3 տոկոսով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև