Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for November 12th, 2014

    Հայաստանում բանկերի կողմից առևտրի վարկավորումը III եռամսյակում աճել է 0.7%–ով` հասնելով 366,7 մլրդ դրամի

    Wednesday, November 12th, 2014

    Հայաստանում առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2014թ.-ի երրորդ եռամսյակում, 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0.7 տոկոսով՝ կազմելով շուրջ 366.7 մլրդ դրամ: Այդ մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «2014 թվականի երրորդ եռամսյակում «Հայաստանի բանկեր» ամփոփագրի» տվյալները։

    Ապահովագրության պարտադիր տեսակների ներդրումը Հայաստանում լուրջ ազդակ կհաղորդի ապահովագրական շուկային. Սանդոյան

    Wednesday, November 12th, 2014

    Ապահովագրության պարտադիր տեսակների ներդրումը Հայաստանում լուրջ ազդակ կհաղորդի ապահովագրական շուկային, չորեքշաբթի ասաց Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը Հայաստանի ապահովագրական շուկայի վերաբերյալ գիտագործնական համաժողովի ընթացքում։

    Հայաստանում ԱՊՊԱ–ի ապահովագրավճարների ծավալը կազմում է տարեկան մոտ 14-15 մլրդ դրամ

    Wednesday, November 12th, 2014

    Հայաստանում ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարների ծավալը կազմում է տարեկան մոտ 14-15 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» գործադիր տնօրեն Միսակ Բաբաջանյանը։

    Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակում ապահովագրական ընկերություններից ստացվող հիմնական բողոքները վերաբերում են ԱՊՊԱ–ին

    Wednesday, November 12th, 2014

    Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակում ապահովագրական ընկերություններից ստացվող հիմնական բողոքները բաժին են ընկնում Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը (ԱՊՊԱ), չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

    ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 18.5%-ով` կազմելով 1 091,9 մլրդ դրամ

    Wednesday, November 12th, 2014

    2014թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 18.5 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով շուրջ 1091,9 միլիարդ դրամ: Դա են վկայում բանկերի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալները` երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ։

    Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը երրորդ եռամսյակում ավելացել է 15,7% –ով և շուրջ 5,9 մլրդ դրամ կազմել

    Wednesday, November 12th, 2014

    Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2014 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է մոտ 5 894 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 15,7%–ով։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները օգնություն են հավաքել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

    Wednesday, November 12th, 2014

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Արմենիա տուրիստական» ամսագրի հետ համատեղ կազմակերպված` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար օգնություն հավաքելու ակցիային, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: