Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակում ապահովագրական ընկերություններից ստացվող հիմնական բողոքները վերաբերում են ԱՊՊԱ–ին

12.11.2014 17:04
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակում ապահովագրական ընկերություններից ստացվող հիմնական բողոքները վերաբերում են ԱՊՊԱ–ին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակում ապահովագրական ընկերություններից ստացվող հիմնական բողոքները բաժին են ընկնում Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը (ԱՊՊԱ), չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

Ըստ նրա, 2009 թվականից մինչև այս տարվա նոյեմբեր ֆինանսական հաշտարարի գրասենյակում ստացվել է 7753 բողոք ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնցից ապահովագրական ընկերություններին բաժին է ընկնում 1930 բողոք, այդ թվում` 1296 դեպք` ԱՊՊԱ–ի մասով, 212–ը` ապահովագրության այլ տեսակների դեմ, 267–ը` բժշկական ապահովագրության մասով։

«Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներին բաժին է ընկնում բողոքների ընդհանուր թվի էական մասը, և տարեցտարի մենք նշում ենք դիմումների մտական աճ մոտ 1.5 անգամ։ Միաժամանակ, ապահովագրական ընկերությունների բողոքների ընդհանուր ծավալի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՊԱ–ին»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա` բողոքներն առավելապես կապված են վնասի չափի գնահատման հետ, ինչին բազմաթիվ վարորդներ չեն համաձայնում և դիմում են ֆինանսական համակարգի հաշտարարին` անկախ փորձագետների ներգրավման համար։

Նա նշեց, որ վիճակագրության համաձայն, բողոքների մոտ 62-67 տոկոսը լուծվում են հաճախորդի օգտին, միաժամանակ, բողոքների հիմնական մասը լուծում է կողմերի հաշտեցման միջոցով, բայց կան դեպքեր, երբ որոշումներ են կատարվում, և հաստատվում են հաճախորդների իրավունքները։

Նա միաժամանակ նշեց, որ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը փորձում է այդ հարցերը լուծել կողմերի հաշտեցման միջոցով։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տվյալներով` 2009 թվականի հունվարից մինչև 2014 թվականի օգոստոսի 27–ը գրասենյակում ստացվել է 7192 բողոք, քաղաքացիներին փոխհատուցվել է մոտ 554 մլն դրամ։

Միայն 2014 թվականին ֆինանսական հաշտարարի գրասենյակ ստացվել է 2055 բողոք ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, հիմնական մասը վերաբերում է բանկերի և ապահովագրական ընկերությունների գործունեությանը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունները քաղաքացիներին փոխհատուցել են մոտ 101 մլն դրամ, հիմնականում` կողմերի հաշտեցման միջոցով։ ($1 – 415,30 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև