Հայաստանում բանկերի կողմից առևտրի վարկավորումը III եռամսյակում աճել է 0.7%–ով` հասնելով 366,7 մլրդ դրամի

12.11.2014 18:47
Հայաստանում բանկերի կողմից առևտրի վարկավորումը III եռամսյակում աճել է 0.7%–ով` հասնելով 366,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2014թ.-ի երրորդ եռամսյակում, 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0.7 տոկոսով՝ կազմելով շուրջ 366.7 մլրդ դրամ: Այդ մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «2014 թվականի երրորդ եռամսյակում «Հայաստանի բանկեր» ամփոփագրի» տվյալները։

Բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն` 2014թ.-ի երրորդ եռամսյակում տնտեսությանը հատկացված վարկերի ծավալը կազմել է ավելի քան 1,8 տրլն դրամ՝ 2013թ.-ի առաջին կիսամյակի 1,6 տրիլիոնի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում առևտրի վարկավորման գծով բանկային համակարգի առաջատարն է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 11,7 տոկոս: Բանկի համախառն վարկային պորտֆելի ավելի քան 19.4 տոկոսը կամ շուրջ 43 մլրդ դրամը բաժին է ընկնում առևտրի վարկավորմանը (2013թ.-ի երրորդ եռամսյակի վերջին` 34.8 մլրդ դրամ):

Առևտրի վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում են նաև HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 41 մլրդ դրամ), ՎՏԲ Հայաստան բանկը (շուրջ 37.1 մլրդ դրամ), Ինեկոբանկը (շուրջ 32.9 մլրդ դրամ) և Հայբիզնեսբանկը (շուրջ 30.9 մլրդ դրամ):

Այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 23,9%, 16,6%, 35,1% և 19,8%։

2014թ.-ի սեպտեմբերի 30–ի դրությամբ, Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։ ($1 –ը` 415,33 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև