Wal-Mart հաշվետվության ֆոնին Dow Jones ցուցիչը կրկին ռեկորդային ցուցանիշի է հասել

14.11.2014 12:18
Wal-Mart հաշվետվության ֆոնին Dow Jones ցուցիչը կրկին ռեկորդային ցուցանիշի է հասել

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Wal-Mart  խոշորագույն համաշխարհային ռիթեյլերի հաշվետվության ֆոնին Dow Jones ամերիկյան ցուցիչը հինգշաբթի օրվա ավարտին կրկին ռեկորդային ցուցանիշների է հասել, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն ավելացել է 0.23 տոկոսով` մինչև 17652,79 կետը։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն աճել է 0.05 տոկոսով` հասնելով 2039.33 կետի։ NASDAQ բարձրտեխնոլոգիական ցուցիչն ավելացել է 0.11 տոկոսով` կազմելով 4680.14 կետ։

Wal-Mart–ի հաշվետվությունը խթանել է ամերիկյան ցուցիչների աճը` մի փոքր գերազանցելով կանխատեսումները։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ երրորդ եռամսյակի զուտ շահույթը 3.74 միլիարդ դոլարից կնվազի մինչև 3.71 միլիարդ դոլար։ Միաժամանակ մեկ բաժնետոմսի հաշվարկով զուտ շահույթն ավելացել է մինչև 1.15 դոլար նախորդ տարվա 1.14–ի դիմաց։ Ցուցանիշն ավելի դրական է, քան վերլուծաբանների կանխատեսումը, նրանք կանխատեսում էին բաժնետոմսի դիմաց 1.12 դոլարի նվազում։

Ավելի վաղ ԱՄՆ աշխատանքի շուկան հայտնել էր, որ նոյեմբերի 8–ին ավարտված շաբաթվա ընթացքում երկրի գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 12 հազարով և հասել է 290 հազարի։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ ցուցանիշը նախորդ շաբաթվա 278 հազարից կբարձրանա մինչև 280 հազար։

«Վերջին ամսում, հոկտեմբերի վերջին և նոյեմբերին, բավականին մեծ թափ կար, և մենք վերջին շրջանում մի փոքր դանդաղում նկատեցինք։ Ելնելով գների համատեքստից` մի փոքր շունչ կքաշենք»,– ասել է Schaeffer’s Investment Research–ի ավագ վերլուծաբան Ջո Բելը Bloomberg գործակալությանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև