«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է Արդշինբանկ

14.11.2014 18:12
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է Արդշինբանկ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը նախօրեին վերաձևակերպել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 83 լիցենզիան, ինչի կապակցությամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է Արդշինբանկ, հաղորդվում է կարգավորիչի կայքում:

«ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան՝ բանկից նշել են, որ վերանվանման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ-ից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է (N 83) ստացել 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Նույն տարում բանկը ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ-ի ակտիվների, պարտավորությունների զգալի մասն ու մասնաճյուղերի ցանցը, ինչպես նաև «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի բիզնեսի հիմնական մասը՝ ենթակառուցվածքի հետ միասին: Բանկի հիմնական բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն՝ 97.5169 տոկոս: Արդշինինվեստբանկն ունի 55 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են ավելի քան 273,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ մոտ 226 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 182,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ 47,1 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 4 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի նույն եռամսյակի համեմատ կրճատվելով 2,06 տոկոսով ($1- 415,5 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև