Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86,8 մլն դոլար

17.11.2014 11:26
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 86,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 414,63 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,7 մլն եվրո և մոտ 690,7 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 514,76 դրամ և 1 ռուբլու դիմաց 8,85 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 113,8  մլն դոլար, շուրջ 14,1 մլն եվրո և մոտ 206,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 415,89 դրամ, 519,25 դրամ և 9,08 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի նոյեմբերի 3-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 39,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 80 մլն դոլար։ (1 դոլարը` 415,5 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև