Սիլուանով. «G20-ին սուվերեն պարտքի վերակառուցվածքայնացման կոնվենցիա է հարկավոր»

17.11.2014 14:55
Սիլուանով. «G20-ին սուվերեն պարտքի վերակառուցվածքայնացման կոնվենցիա է հարկավոր»

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. G20–ի երկրները պետք է միջազգային կոնվենցիա մշակեն, որը սուվերեն պարտքի շուկայում չարաշահողների գործողություններից կպաշտպանի փոխառուներին, Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայացած G20 գագաթնաժողովից հետո հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պետք է ունենանք գործիք, մեխանիզմ, որը թույլ չի տա այնպիսի դեպքեր, երբ ոչ մեծ պարտք ունեցող պահառուները կարողանան ապակայունացնել երկրի պարտքային շուկայում տիրող իրավիճակը: Դա սխալ է, և G20-ը պետք է զբաղվի դրանով», -լրագրողներին է ասել Սիլուանովը: Նրա խոսքով՝ այս թեման քննարկվել է Արգենտինայի նախաձեռնությամբ, որը բախվել է դժվարությունների հետ սուվերեն պարտքի վերակառուցքայնացման ժամանակ:

«Կարելի էր խոսել պարտքի վերակառուցվածքայնացման ոլորտում նախատեսված կոնվենցիայի մասին, որին կկարողանային միանալ երկրների մեծ մասը, և կոնվենցիային միացած երկրների ներքին դատական որոշումները չէին կարող ունենալ այն հետևանքները, որոնք մենք հիմա տեսնում ենք Արգենտինայում», - ասել է ՌԴ ֆինանսների նախարարը:

Սիլուանովը նշել է, որ ներդրողները, որոնք Արգենտինայի պարտքի 93 տոկոսի սեփականատերերն են, վերակառուցվածքայնացման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն հիմնադրամները, որոնք պարտքի մնացած 7 տոկոսի սեփականատերերն են, վիճարկում են այդ որոշումը Նյու Յորքի դատարաններում, որտեղ թողարկվել են պարտատոմսերը, և նրանք հաղթում են դատարաններում: «Այսինքն, ըստ էության, նրանք ավելի արտոնյալ պայմաններում են, քան Արգենտինայի պարտքի սեփականատերերի մեծ մասը: Սա, իհարկե, նորմալ չէ, և G20-ը պետք է, իմ կարծիքով, որոշում ընդունի, թե ինչպես պետք է գործեն երկրները նման իրավիճակում», - ասել է ռուս նախարարը:

Նա ավելացրել է, որ տոկոսադրույքների աճի պայմաններում Արգենտինայի պես իրավիճակներ կարող են առաջանալ նաև հետագայում:

«Մենք Փարիզյան ակումբ ունենք, որը կարգավորում է սուվերեն պարտքերի հետ կապված վիճակը, Լոնդոնյան ակումբը, որը կարգավորում է բանկերի և սուվերենների միջև իրավիճակը, սակայն չկան այնպիսի ինստիտուտներ, որոնք կկարգավորեին հասարակ ներդրողների, հիմնադրամների և սուվերենների միջև չկարգավորվող իրավիճակը: Այս ամենի հետևանքով անվճարունակության իրավիճակի ստեղծման դեպքում հարցերը լուծվում են՝ ելնելով այն ինստիտուտներից, որտեղ թողարկվել են համապատասխան արժեթղթերը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև