Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,7%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14 273,59 դրամ

18.11.2014 13:54
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,7%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14 273,59 դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 14 273,59 դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 0,7 տոկոսով կամ 107,21 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 15514,77 դրամ` աճելով 0,7 տոկոսով կամ 116,53 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 191,51 դրամ (0,35 դրամի անկում), բացթողնման գին` 208,17 դրամ (0,37 դրամի անկում), պլատին` գնման գին` 14 736,12 դրամ (139,73 դրամի անկում), բացթողնման գինը` 16 017,53 դրամ (151,87 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 449,47 դրամ (67,26 դրամի անկում), բացթողնման գինը` 10 271,16 դրամ (73.11 դրամի անկում)։ ($1 –ը` 415,70 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև