Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

18.11.2014 17:28
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի ԿԲ–ն նոյեմբերի 17–ին 500 մլն դրամ ծավալով կարճաժամկետ պետական կարճաժամկետ (գանձապետական) պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26185155 թողարկման պարտատոմսեր։

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:
Աճուրդին մասնակցել է 3 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9744 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.9992 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 970 596 դրամ: (1 դոլարը` 415,7 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև