Սենատորն առաջարկում է ՌԴ–ում արժույթի հետ գործառնությունների հարկ սահմանել

19.11.2014 14:53
Սենատորն առաջարկում է ՌԴ–ում արժույթի հետ գործառնությունների հարկ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային խորհրդի տնտեսական կոմիտեի անդամ Եվգենի Տարլոն առաջարկում է արժույթի հետ գործառնությունների հարկ սահմանել, ինչը, նրա կարծիքով, կարող է կանգնեցնել արժութային չարաշահողներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ելույթ ունենալով չորեքշաբթի վերին պալատի նիստում` սենատորը մտահոգություն է հայտնել ռուբլու փոխարժեքի նվազման իրավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ տնտեսության զարգացման ավելի վաղ ընդունված աղյուսակը «փակուղի է մտել, և մեր երկրի սոցիալ–տնտեսական զարգացման քննարկման նկատմամբ հայեցակարգային մոտեցում է պետք»։ Տարլոյի խոսքով` «հասկանալի է Կենտրոնական բանկի` շուկայական մեթոդներով հարցը լուծելու ցանկությունը, բայց ռուբլու չափազանց արժեզրկումը մի քանի ամիս անց կվերաճի աննախադեպ գնաճի», քանի որ կթանկանան արտասահմանյան ապրանքներն ու վարկերը։

«Մնալ առանց լավ թերապևտի, ով կարող է խոսել ֆինանսական չարաշահողների հետ, դժվար թե հնարավոր լինի»,– կարծում է սենատորը։ Որպես հարցի լուծում` խորհրդարանականը հարցադրում է արել` «Ինչու՞ չհարկել արտարժույթով գործառնությունները»։ Ռուս ներկրողներին այդ հարկը կարելի է վերադարձնել ապրանքի` ՌԴ–ի սահմանը հատելիս։

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ի պատասխան նշել է, որ նոյեմբերի 24–ին ԴԽ–ում կկայանան ազգային տնտեսության բացասական մարտահրավերների կանխարգելման ու ժամանակակից պայմաններում տնտեսական զարգացման առաջնահերթ խնդիրներին ուղղված խորհրդարանական լսումներ։ Հիմնական զեկուցողը Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև