«Անելիք» բանկի աշխատակիցները հաղթել են «Հայաստանի Պետական Բանկի և Արհմիությունների պատմությունը» թեմայով մրցույթում

21.11.2014 11:35
«Անելիք» բանկի աշխատակիցները հաղթել են «Հայաստանի Պետական Բանկի և Արհմիությունների պատմությունը» թեմայով մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք» բանկի աշխատակիցները հաղթել են «Հայաստանի Պետական Բանկի և Արհմիությունների պատմությունը» թեմայով մրցույթում, որն անցկացվել է Հայաստանի բանկերի և ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների միջև:

Մրցույթը Բանկային աշխատողի օրվա առիթով կազմակերպել էր Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Արհմիությունը:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, «Անելիք» բանկի ներկայացուցիչները, ճիշտ պատասխանելով մրցութային հարցաշարում ընդգրկված բոլոր 20 հարցերին, ճանաչվել են Պետական Բանկի և Արհմիությունների պատմության լավագույն գիտակները:

Մրցութային ժյուրիի կազմը եղել է շատ ներկայացուցչական, որտեղ ընդգրկված են եղել ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից և Բանկերի Արհմիությունից:

«Նախ շնորհավորում եմ Հայաստանի բանկային համակարգի, և հատկապես Անելիք Բանկի իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում աշխատանքային և անձնական ձեռքբերումներ: Անելիք Բանկի թիմում ընդգրկված աշխատակիցներից շատերը ոչ միայն ունեն բանկային համակարգում աշխատելու բազմամյա փորձ, այլ նաև մասամբ մասնակից են եղել մեր երկրի բանկային պատմության կերտման գործին: Ուրախ եմ իմ գործընկերների հաջողության համար»,- նշեց «Անելիք Բանկ»–ի ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։
Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ:  Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև