Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում սեպտեմբերին աճել է 3.7%–ով` կազմելով մոտ 108.2 մլրդ դրամ

21.11.2014 16:29
Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում սեպտեմբերին աճել է 3.7%–ով` կազմելով մոտ 108.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակներով գործարքների ծավալը  2014 թվականի սեպտեմբերին կազմել է 108.2 մլրդ դրամ` ապրիլի համեմատ ավելանալով 3.7 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի սեպտեմբերի տեղեկագրում։

Միաժամանակ այս տարվա սեպտեմբերին վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը կազմել է 2 125 270` ամսվա ընթացքում ավելանալով 5%–ով։

Կենտրոնական բանկի տվյալներով` ինտերնետում հայկական և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքների թիվը մայիսի վերջին կազմել է 1,7 մլրդ դրամ (6.9 տոկոսի աճ), իսկ ինտերնետում վճարային քարտերով  գործարքների ընդհանուր թիվը կազմել է 135 127 (5,8 տոկոսի անկում)։
Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը մայիսի վերջին կազմել է 83,8 մլրդ դրամ (2,8 տոկոսի աճ), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1 739 386  (5.7 տոկոսի աճ)։

ԿԲ տվյալների համաձայն՝ POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը սեպտեմբերին կազմել է 22,6 մլրդ դրամ (0.1 տոկոսի անկում), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 250 757 (մոտ 0.1 տոկոսի անկում)։ (1 դոլարը – 417,13 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև