Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for November 24th, 2014

    Արժութային փոխարժեքը Հայաստանում հազիվ թե հասնի 500 դրամի մեկ դոլարի դիմաց. տնտեսագետ

    Monday, November 24th, 2014

    Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքը հազիվ թե հասնի 500 դրամի մեկ դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը կտված բացառիկ հարցազրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

    Դրամի միջին շուկայական փոխարժեքը Հայաստանում հանգստյան օրերին կտրուկ աճել է 16.6 կետով` հասնելով 435 դրամի մեկ դոլարի դիմաց

    Monday, November 24th, 2014

    Դրամի միջին շուկայական փոխարժեքը Հայաստանում նոյեմբերի 24–ին, նոյեմբերի 21–ի ցուցանիշի դիմաց, աճել է 16.6 կետով և հասել է 435 դրամի` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կազմել է 435 դրամ մեկ դոլարի դիմաց` ավելանալով 4.07%

    Monday, November 24th, 2014

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 24–ին կատարված գործարքներով, նախորդ ցուցանիշի համեմատ, կազմել է 435 դրամ մեկ դոլարի դիմաց` ավելանալով 4.07 տոկոսով։

    Արժույթի ներկայիս փոխարժեքը կայունացման տիրույթում է. Հայաստանի ԿԲ հայտարարություն

    Monday, November 24th, 2014

    Այս պահին շուկայում ձևավորված արժութային փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկից «Նովոստի–Արմենիա» գործակալությունում ստացված հաղորդման մեջ։

    Հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է տնտեսության աճի ցածր տեմպերով. փորձագետ

    Monday, November 24th, 2014

    Հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է տնտեսության աճի ցածր տեմպերով և մի շարք արտաքին գործոններով, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։

    Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 11,75 մլն դոլար է վաճառել

    Monday, November 24th, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկը նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 11,75 մլն դոլար է վաճառել մեկ դոլարի դիմաց 416,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, նշված է ԿԲ–ի կայքում։

    ԿԲ կանխատեսում. «Հայաստանի 12-ամսյա գնաճը 2014 թվականին 3,2% կկազմի»

    Monday, November 24th, 2014

    2014թ.–ի չորրորդ եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում գնաճը կշարունակի ավելանալ և մոտենալ նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.2%։ Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2014թ.–ի 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մեջ։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով կատարված գործարքների ծավալը շուրջ 11,75 մլն դոլար է կազմել

    Monday, November 24th, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա նոյեմբերի 17-214-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 11,75 մլն դոլար՝ նոյեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 11,75 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 82,6 մլն դոլար

    Monday, November 24th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 82,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 415,94 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։