Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 11,75 մլն դոլար է վաճառել

24.11.2014 13:13
Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 11,75 մլն դոլար է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 11,75 մլն դոլար է վաճառել մեկ դոլարի դիմաց 416,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, նշված է ԿԲ–ի կայքում։

Նախորդ շաբաթ Հայաստանի ֆոնդային բորսայում կատարված առուվաճառքների գործարքների համախառն ծավալը կազմել է շուրջ 11,75 մլն դոլար։ Այսպիսով` բորսայում արժութային բոլոր գործարքներն իրականացրել է ԿԲ–ն։

Հարկ է նշել, որ վերջին երեք շաբաթում վաճառված 60,75 մլն դոլարը ուղղված է եղել հայկական դրամի կայունացմանը, որը սկսել է արժեզրկվել հոկտեմբերի վերջին։ ԿԲ տվյալով` նոյեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դրամի նկատմամբ հասել է մեկ դոլարի դիմաց 418,4 դրամի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է տարեսկզբից ի վեր։

Տարեսկզբից ի վեր ԿԲ–ն արժույթի շուկայում վաճառել է շուրջ 203,38 մլն դոլար, գնել 50,15 մլն դոլար։ (1 դոլարը` 418,4 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև