Դրամի միջին շուկայական փոխարժեքը Հայաստանում հանգստյան օրերին կտրուկ աճել է 16.6 կետով` հասնելով 435 դրամի մեկ դոլարի դիմաց

24.11.2014 18:44
Դրամի միջին շուկայական փոխարժեքը Հայաստանում հանգստյան օրերին կտրուկ աճել է 16.6 կետով` հասնելով 435 դրամի մեկ դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դրամի միջին շուկայական փոխարժեքը Հայաստանում նոյեմբերի 24–ին, նոյեմբերի 21–ի ցուցանիշի դիմաց, աճել է 16.6 կետով և հասել է 435 դրամի` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Տվյալ ցուցանիշն առավելագույնն է 2014 թվականի ընթացքում։ Միաժամանակ, կարգավորիչի տվյալներով, դոլարի փոխարժեքն ամսվա սկզբից աճել է 5.8 տոկոսով։

Բացի այդ, եվրոյի փոխարժեքը նոյեմբերի 21–ի համեմատ աճել է 19.38 դրամով` նոյեմբերի 24–ին մեկ եվրոյի դիմաց կազմելով 539.53 դրամ։

Միաժամանակ, ԱՄՆ դոլարի փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կազմել է 435 դրամ մեկ դոլարի դիմաց` ավելանալով 4.07 տոկոսով։ Այսօր բորսայում ԱՄՆ դոլարով կատարվել է 31.19 մլն դոլարի (դրամով` մոտ 13.5 մլրդ դրամ) 113 գործարք։

Հայկական դրամի արժեզրկումը սկսվել է հոկտեմբերի վերջից և շարունակվում է մինչ օրս։ Դրամի փոխարժեքը կայունացնելու և պահելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին երեք շաբաթվա ընթացքում արժութային շուկայում վաճառել է 60.75 մլն դոլար։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` ընդհանուր առմամբ տարեսկզբից մինչ օրս կարգավորիչն արժութային շուկայում վաճառել է մոտ 203.38 մլն դոլար, իսկ գնել` 50.15 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև