Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները III եռամսյակում կրճատվել են 19,3%–ով` մինչև 1 141.9 մլրդ դրամ

25.11.2014 13:04
Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները III եռամսյակում կրճատվել են 19,3%–ով` մինչև 1 141.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2014թ. երրորդ եռամսյակում, տարեսկզբի համեմատ, կրճատվել են 272,9 մլրդ դրամով կամ 19,3%–ով` 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմելով ավելի քան 1 422.8 մլրդ դրամ, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հաշվեկշռի տվյալներով, արտարժույթով ակտիվներին բաժին է ընկել ընդհանուր ակտիվների մոտ 64,3 տոկոսը` 2013  թվականի վերջի 68.6 տոկոսի դիմաց։ Այսպիսով, Կենտրոնական բանկի` դրամով արտահայտված արտարժութային ակտիվների ծավալը կազմել է մոտ 733,7 մլրդ դրամ` տարեսկզբից կրճատվելով 24.4 մլրդ դրամով կամ մոտ 10 տոկոսով։

Միաժամանակ բանկերում և ֆինանսական այլ հաստատություններում հաշվետու ժամանակահատվածում տեղաբաշխված արտարժութային միջոցները կազմել են մոտ 166.6 մլրդ դրամ` կրճատվելով 44 տոկոսով, իսկ ԱՄՀ–ում տեղաբաշխված արժութային ակտիվները երրորդ եռամսյակի վերջին կազմել են մոռ 55.7 մլրդ դրամ` 2013 թվականի վերջի 58.2 մլրդ դրամի դիմաց։

Տրամադրած տվյալներով` վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժութային ակտիվների ծավալը մնացել է անփոփոխ և կազմել է 1.6 մլրդ դրամ։ Մինչև մարման ժամկետն արտարժույթով պահվող ակտիվները սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են շուրջ 96,7 մլրդ դրամ (18.2%–ի անկում)։

Բացի այդ, Կենտրոնական բանկի արտարժութային ներդրումների ծավալը ֆինանսական գործիքներում, որոնց վերագնահատումից ստացված եկամուտներն ու վնասները նշվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, կազմել է 409.5 մլրդ դրամ` 2013 թվականի վերջի 490.7 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով դրամական կանխիկ միջոցների ծավալը սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է ավելի քան 4.9 մլրդ դրամ (11.2%–ի անկում տարեսկզբից)։ Կենտրոնական բանկի արտարժութային այլ ակտիվներ կազմել են մոտ 177.8 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 124.9 մլն դրամի դիմաց։

Դրամային ակտիվները չորրորդ եռամսյակում կազմել են մոտ 408.1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 8 տոկոսով։

Կենտրոնական բանկի ներդրումները վաճառքի համար հասանելի դրամային ակտիվներում հաշվետու ժամանակահատվածում հասել են շուրջ 176.4 մլրդ դրամի (աճը` 11.2%)։ ԿԲ–ի` դրամային հիմնական միջոցների ծավալը կազմել է մոտ 69.5 մլրդ դրամ (անկումը` 0.6%), իսկ ոչ նյութական ակտիվներինը` 995,4 մլն դրամ (անկումը` 10.8%)։ Կենտրոնական բանկի դրամային այլ ակտիվներն երրորդ եռամսյակի վերջում աճել են գրեթե 10.7 տոկոսով` մինչև 9.9 մլրդ դրամ։ ($1 – 435 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև