Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

25.11.2014 15:00
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 24-ին տեղաբաշխել է 500 մլն դրամ ծավալի 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13232150 թողարկման պարտատոմսեր։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դոլար է, որից մրցակցային` 1 մլրդ դրամ: Աճուրդին մասնակցել են 2 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.0800 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0800 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 491 208 996 դրամ: ($1 – 435 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև