ՀՀ ԿԲ–ի ընդհանուր կապիտալը III եռամսյակի վերջում 24,7 մլրդ դրամ է կազմել

25.11.2014 16:50
ՀՀ ԿԲ–ի ընդհանուր կապիտալը III եռամսյակի վերջում 24,7 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ի ընդհանուր կապիտալը 2014թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է 24,7 մլրդ դրամ` 2013թ.–ի դեկտեմբերին գրանցված 11,3 մլրդ դրամի դիմաց, տեղեկացրին ԿԲ–ի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` ԿԲ–ի կանոնադրական կապիտալը մնացել է անփոփոխ` 100 մլն դրամ, գլխավոր պահուստը կազմել է 17,4 մլրդ դրամ` չփոխվելով 2013թ.–ի համեմատ։ Միաժամանակ վաճառքի համար հասանելի ակտիվների վերագնահատման կուտակված պահուստների մեծությունը կազմել է մոտ 1 0247,4 մլն դրամ` 2013թ.–ի դեկտեմբերի վերջին գրանցված 997 մլն դրամի դիմաց։ Կապիտալի հաշվին կուտակված վնասների ծավալը կազմել է մոտ 171,4 մլրդ դրամ` 2013թ.–ին գրանցված 158 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ ԿԲ–ի լրացուցիչ կապիտալը 2014թ.–ի երրորդ եռամսյակում, 2013թ.–ի նույն ցուցանիշի համեմատ, մնացել է անփոփոխ և կազմել է 128,2 մլրդ դրամ։

Կենտրոնական բանկի հաշվեկշռում, ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում, հաշվեկշռի հրապարակման պահից 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածի համաձայն:  (1 դոլարը`  435 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև