ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները III եռամսյակի վերջին նվազել են 18,2%-ով` մինչև 1 166,6 մլրդ դրամ

25.11.2014 17:03
ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները III եռամսյակի վերջին նվազել են 18,2%-ով` մինչև 1 166,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 1 166,6 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք տարեսկզբի համեմատ նվազել են 259,5 մլրդ դրամով կամ 18,2%–ով:

Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության` բանկի արտարժութային պարտավորությունները նվազել են 25,4%- ով և կազմել 421,7 մլրդ դրամ:

ՀՀ կառավարության հանդեպ պարտավորությունները 2014 թվականին երրորդ եռամսյակում նվազել են մոտ երկու անգամ` կազմելով ավելի քան 2,6 մլրդ դրամ:

ԿԲ-ում ֆինանսական և այլ հաստատությունների կողմից տեղակայված արժութային ավանդներն ու հաշիվները 2014 թվականի երրորդ եռամսյակում կազմել են 126 մլրդ դրամ, ինչը 2 անգամ քիչ է տարեսկզբի ցուցանիշից։

Ընթացիկ ժամանակահատվածում ԿԲ արտարժույթով փոխառությունները կազմել են մոտ 62,5 մլրդ դրամ` 2013 թվականի վերջի 58,4 մլրդ դրամից դիմաց (7.2 տոկոս աճ)։ ԿԲ արժութային այլ փոխառությունները կազմել են մոտ 194,8 մլն դրամ։

Հաշվետվության տվյալներով, ԿԲ դրամային պարտավորություններին բաժին է ընկել 744,8 մլրդ դրամ, ինչը 2013թ.–ի վերջի ցուցանիշից պակաս է 13,5%-ով:

ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ դրամային պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 21,4%-ով և կազմել են ավելի քան 146,1 մլրդ դրամ:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները առաջին եռամսյակի վերջին նվազել են 6,7%-ով՝ դառնալով մոտ 416,6 մլրդ դրամի:

Ֆինանսական և այլ հաստատությունների դրամային հաշիվներն ու դեպոզիտները  կրճատվել են 21,4 տոկոսով` կազմելով 180,5 մլրդ դրամ:

Այլ դրամային պարտավորությունները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 1,5 մլրդ դրամ։ (1 դոլարը` 435 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև