Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 25–ին աճել է 00,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 435.09 դրամ

25.11.2014 19:59
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 25–ին աճել է 00,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 435.09 դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 25–ին կատարված գործարքներով, նոյեմբերի 24–ի ցուցանիշի համեմատ, աճել է 00,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 435.09 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալներով` այսօր բորսայում ԱՄՆ դոլարով կատարվել է 7,4 մլն դոլարի (դրամով` մոտ 3,2 մլրդ դրամ) 34 գործարք։ Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով գործարքներ նոյեմբերի 25–ին չեն իրականացվել։

Նոյեմբերի 25–ի միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 433,68 դրամ, 1 եվրոն` 539,19 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև