Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 1,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433,68 դրամ

25.11.2014 20:01
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 1,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433,68 դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային շուկայում նոյեմբերի 25–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 24–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433,68 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Նախօրեին` նոյեմբերի 24–ին, դոլարի փոխարժեքը Հայաստանում, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, ավելացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Հայաստանում դոլարի փոխարժեքը վերջին անգամ նույն մակարդակում է եղել 2006թ.–ի մայիսին (24.05.2006)` 435,28 դրամ, իսկ արդեն տարեվերջին փոխարժեքը կազմում էր 363,5 դրամ։

ԿԲ տվյալներով` դոլարի փոխարժեքը ամսվա սկզբից ավելացել է 5,8 տոկոսով։ Բացի այդ, եվրոյի փոխարժեքը նոյեմբերի 24–ին, նոյեմբերի 21–ի համեմատ, ավելացել է 19,38 դրամով` նոյեմբերի 24–ին 1 եվրոյի դիմաց կազմելով 539,53 դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև