Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի սեպտեմբերին 5,88% է կազմել

26.11.2014 16:44
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի սեպտեմբերին 5,88% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի սեպտեմբերին կազմել է 5,76 տոկոս, ինչը 0.21 տ.կ.–ով պակաս է 2014 թվականի օգոստոսի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը կազմել է 5,77 տոկոս։Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը սեպտեմբերին բաժին է ընկել սպառողական վարկերին`1.57%։

Միաժամանակ չաշխատող ակտիվների մասնաբաժինը առևտրի ոլորտում կազմել է 0.7 տոկոս, վերամշակող արդյունաբերությունում` 0,65%, շինարարության ոլորտում` 0.6 տոկոս։ Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2014 թվականի սեպտեմբերի 30–ին կազմել է մոտ 2 959,1 մլրդ դրամ։

2014 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 –ը` 433,68 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև