Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,43 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 434,11 դրամ

26.11.2014 18:04
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,43 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 434,11 դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային շուկայում նոյեմբերի 26–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,43 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 434,11 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24–ին, դոլարի փոխարժեքը Հայաստանում, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, ավելացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև