ՀՀ ԿԲ–ն 2 մլրդ դրամի միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

26.11.2014 19:59
ՀՀ ԿԲ–ն 2 մլրդ դրամի միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն 2 մլրդ դրամի պետական միջնաժամկետ ուղենշային պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող AMGN36294175 սերիայի պարտատոմսեր։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 6 մլրդ 80 մլն դրամ, որոնցից 5 մլրդ 340 մլն դրամը`մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2517 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.3487 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 997 688 933 դրամ: ($1 – 434,11 դրամ)–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև