Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում սեպտեմբերին իրականացված գործարքների ծավալը կազմել է 3,4 մլն դոլար

27.11.2014 14:46
Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում  սեպտեմբերին իրականացված գործարքների ծավալը կազմել է 3,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում 2014 թ.–ի սեպտեմբերին իրականացված գործարքների ծավալը կազմել է 3,4 մլն դոլար` օգոստոսին գրանցված 4,78 մլն դոլարի համեմատ, հաղորդվում է ՀՀ ԿԲ-ի 2014 թ.-ի սեպտեմբերի ամենամսյա տեղեկագրում:

Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունը սեպտեմբերին կազմել է 5,29 տոկոս։

ԿԲ տվյալներով՝ 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին երկրորդային շուկայում հայկական եվրապարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 44,56 մլն դոլար՝ 5,41 տոկոս միջին եկամտաբերությամբ:

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են`  Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc: Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվեցին և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում առքուվաճառքի թույլտվություն ստացան: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև