ՎԶՄԲ–ն և ԱԶԲ–ն Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կհատկացնեն

27.11.2014 17:51
ՎԶՄԲ–ն և ԱԶԲ–ն Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կհատկացնեն

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի խմբի անդամ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Ասիական զարգացման բանկը Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կտրամադրեն, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել 2014 թվականի նոյեմբերի 19–ին ՎԶՄԲ–ի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շրջանակում երրորդ վարկի տրամադրման մասին ստորագրած վարկային համաձայնագրին։ Կառավարությունը հավանություն է տվել նաև 2014 թվականի հոկտեմբերի 3–ին Ասիական զարգացման բանկի և Հայաստանի միջև ստորագրած ենթակառուցվածքների կայունության օժանդակության ծրագրի վարկային համաձայնագրին։

«Համաձայնագրի շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 25 տարի ժամկետով 75 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի։ Իսկ Ասիական զարգացման բանկը կառավարությանը 49 մլն դոլար կտրամադրի` որպես բյուջետային վարկ»,– ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա, ԱԶԲ–ի վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով և կհատկացվի երկու տրանշով` առաջինը 2014 թվականին 20 մլն դոլարի չափով և երկրորդը` 2015 թվականին 29 մլն դոլարի չափով։

Նա նշեց նաև, որ միջոցները կուղղվեն բյուջետային ծախսերի իրագործմանը և մակրոտնտեսական կայունության ապահովմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև