Նավթի գների կտրուկ նվազման ֆոնին Տոկիոյում առուվաճառքների ավարտին աճ է գրանցվել

28.11.2014 12:21
Նավթի գների կտրուկ նվազման ֆոնին Տոկիոյում առուվաճառքների ավարտին աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՕՊԵԿ–ի` արդյունահանման քվոտաներն անփոփոխ թողնելու որոշման հետևանքով նավթի գների կրճատման ֆոնին Տոկիոյի` Ասիայում խոշորագույն ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշներն աճել են, հաղորդում է Փրայմը։

Ֆոնդային շուկայում դրական դինամիկային նպաստել է նաև դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի նվազումը` բորսայում փակման պահին 1 դոլարն արժեր 118.2 իեն` նախօրեի 117.3 իենի դիմաց։

Երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքներն արտացոլող Nikkei գլխավոր ցուցիչն աճել է 1.23 տոկոսով` մինչև 17459,85 կետ։ Բորսայի առաջին էլիտար հատվածի բոլոր ընկերությւոնների բաժնետոմսերի փոխարժեքներն արտացոլող TOPIX ավելի լայն ցուցիչը բարձրացել է 1.32 տոկոսով` մինչև 1410.34 կետ։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) նախօրեինն հայտարարել է, որ նավթի արդյունահանման քվոտան թողնում է օրական 30 մլն բարելի մակարդակում։ Դրանից հետո նավթի գնանշումները կտրուկ կրճատվել են` հասնելով 4–ամյա նվազագույն ցուցանիշների` Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը Լոնդոնի  ֆյուչերսային գործարքների միջմայրցամաքային բորսայի նստաշրջանի ավարտին կազմել է 72.82 դոլար մեկ բարելի դիմաց։ Էներգակիրների ներկրումից մեծ կախվածություն ունեցող ճապոնական տնտեսության համար դա դրական գործոն էր։

«Բացի նավթի գների նվազումից, ներդրողները դրական են արձագանքել դոլարի նկատմամբ փոխարժեքի թուլացմանը»,– բացատրում է Toyo Securities Co.–ի վերլուծաբան Խիրոակի Խիվադան։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև