HSBC Բանկ Հայաստանը գործարկել է «Մոբայլ բանկ» հավելվածը

28.11.2014 16:02
HSBC Բանկ Հայաստանը գործարկել է «Մոբայլ բանկ» հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  HSBC Բանկ Հայաստանը գործարկել է «Մոբայլ բանկ» հավելվածը, որը հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար, հայտարարել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը (Thies Clemenz)։

««Մոբայլ բանկ» ծրագիրը բանկային գործառնությունների արագ իրականացման պարզ և հարմար գործիք է։ Հայաստանում ծրագրի մեկնարկը մեզ համար կարևոր և ուրախալի իրադարձություն է, քանի որ այն միասնական է դարձնում հաճախորդների սպասարկման ոլորտն ու հաշիվների կառավարման միջոցները», – ասել է Քլեմենեցը ուրբաթ հավելվածի շնորհանդեսի ժամանակ։

Նա նշել է, որ աշխարհում HSBC բանկի արդեն ավելի քան 5 մլն հաճախորդներ օգտվում են «HSBC Mobile banking» հավելվածից։

«Մեր թվային ծառայություններն արդեն լայնորեն հայտնի են։ «Հավելվածի գլոբալ հասանելիության և լայն հնարավորությունների շնորհիվ«HSBC Mobile banking» –ը 2014 թ.–ին ճանաչվել է «Մոբայլ բանկ» ոլորտի լավագույն հավելվածը «Global Finance» ամսագրի կողմից», – ասել է Քլեմենցը։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանը տեղեկացրեց, որ հավելվածը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին` անվտանգության, հաճախորդների համար հարմարավետության և հասանելի գործառնությունների տեսանկյունից

«Եթե դուք HSBC Բանկ Հայաստանի հաճախորդ եք և օգտվում եք «Ինտերնետ–բանկինգ» ծառայությունից, ինչպես նաև iOS և Android օպերացիոն համակարգերով գործող հեռախոսներից և պլանշետներից, ապա կարող եք հեշտությամբ ներբեռնել և օգտվել «Մոբայլ բանկ» հավելվածից», – ասել է Մուրադյանը։

Նրա խոսքերով` հավելվածը հասանելի է դարձնում օգտատիրոջ հաշիվներն աշխարհի ցանկացած կետում 24/7 ռեժիմով, հնարավորություն է տալիս ցանկացած պահի ստուգել հաշվեկշիռը, ինչպես նաև մեկ պատուհանում տեսնել վերջին 90 գործառնությունները։ Հավելվածի միջոցով հնարավոր է բացել ժամկետային ավանդներ, կատարել տարատեսակ վճարումներ և վարկի մարումներ, կատարել փոխանցումներ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում» առկա հաշիվների միջև, ինչպես նաև Հայաստանում և արտասահմանում գործող մյուս բանկերի հաճախորդների հաշիվներին։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել են 261,3 մլրդ դրամ, պարտավորությունները` 214,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները`  մոտ 171,5 մլրդ դրամ, իսկ կապիտալը` մոտ 46,8 մլրդ դրամ։ ($1 – 433,86 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև