Արդշինբանկը «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի 2014թ.–ի «Տարվա բանկ» է ճանաչվել

28.11.2014 19:04
Արդշինբանկը «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի 2014թ.–ի «Տարվա բանկ» է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկը «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի 2014թ.–ի «Տարվա բանկ» է  (Bank of the Year Awards 2014 ) ճանաչվել, տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, բանկի նվաճումները կրկին ապացուցեցին, որ բանկը կայուն զարգացման և առաջընթացի ճիշտ ուղի է ընտրել:

«ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկն առաջատար դիրքեր է ամրապնդել`  շնորհիվ իր հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և սկզբունքների», – ասել է նա։

15 տարի անընդմեջ բրիտանական «The Banker» հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում է ավելի քան 150 երկրի ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ:

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 13–ին վերաձևակերպել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ բանկային գործունեության արտոնագիրը (արտոնագիր N 83) այն կապակցությամբ, որ բանկը վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ։ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 2003 թ.–ի փետրվարին։ Բանկի հիմնական բաժնետերը «Գործարար ներդրումների կենտրոն» ՍՊԸ–ն է` 97,5169 տոկոս։ Արդշինինվեստբանկն ունի 55 մասնաճյուղ։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել են ավելի քան 273,1 մլրդ դրամ, պարտավորությունները` մոտ 226 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 182,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 47,1 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 4 մլրդ դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2,06 տոկոսով։ ($1 – 433,69 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև