Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for December 1st, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը

    Monday, December 1st, 2014

    Նոյեմբերի 29-30-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջև անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում արժութային փոխարժեքի շտկումը նախորդ շաբաթ ուղեկցվել է ԿԲ–ի 33 մլն դոլարի գործարքներով

    Monday, December 1st, 2014

    Հայկական դրամի փոխարժեքի շտկումը նախորդ շաբաթ ուղեկցվել է Հայաստանի կենտրոնական բանկի` ֆոնդային բորսայում կատարած 33 մլն դոլարի գործարքներով։

    Անելիք Բանկը նոր վարկատեսակ է ներդնում ավտոսեփականատերերի համար

    Monday, December 1st, 2014

    Անելիք Բանկը մշակել և ներդրել է նոր վարկատեսակ, որը կայուն եկամուտ ունեցող ավտոսեփականատերերին հնարավորություն է տալիս մեքենայի գրավադրմամբ ստանալ վարկ մինչև 7 մլն ՀՀ դրամի կամ մինչև 50 հազար ԱՄՆ դոլարի չափով:

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով կատարված գործարքների ծավալը շուրջ 45,5 մլն դոլար է կազմել

    Monday, December 1st, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա հոկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 45,5 մլն դոլար՝ նոյեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 11,75 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 117,8 մլն դոլար

    Monday, December 1st, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 117,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 429.35 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։