Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 117,8 մլն դոլար

01.12.2014 12:48
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 117,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 117,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 429.35 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,8 մլն եվրո և շուրջ 651,9 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 533,75 դրամ և 1 ռուբլու դիմաց 9,22 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 133,5 մլն դոլար, շուրջ 17,7 մլն եվրո և մոտ 248 մլն ռուբլի` համապատասխանաբար 431.78 դրամ, 540.88 դրամ և 9.054 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի նոյեմբերի 17-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 39.9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51,7 մլն դոլար։ (1 դոլարը` 433,69 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև